Jump to content

Հակոբ Մարթայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Մարթայան
Ծնվել էմայիսի 22, 1895(1895-05-22)[1]
Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 12, 1979(1979-09-12)[1] (84 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա[1]
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Ստամբուլ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Մասնագիտությունթուրքագետ, համալսարանի դասախոս, լեզվաբան և լրագրող
Հաստատություն(ներ)Լույս, Ռոբերթ քոլեջ[1], Անկարայի համալսարան, Սոֆիայի համալսարան, Թուրքական լեզնաբանական ընկերություն և Ռահվիրա[1]
ԱնդամակցությունԹուրքական լեզնաբանական ընկերություն
Ալմա մատերՌոբերթ քոլեջ (1915)[1] և Անկարայի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր[1] (1922)
Տիրապետում է լեզուներինանգլերեն, հունարեն, իսպաներեն, ադրբեջաներեն, լատիներեն, գերմաներեն, ռուսերեն, բուլղարերեն, թուրքերեն[2] և հայերեն[2]
 Agop Dilaçar Վիքիպահեստում

Հակոբ Վահանի Մարթայան (Հակոբ Դիլաչար, մայիսի 22, 1895(1895-05-22)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - սեպտեմբերի 12, 1979(1979-09-12)[1], Ստամբուլ, Թուրքիա[1]), լեզվաբան, թուրքագետ, մանկավարժ։ Թուրքերեն լեզվի ինստիտուտի գլխավոր փորձագետ 1942-1979 թթ։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը թուրքերեն լեզվի ուսումնասիրության մեջ Մարթայանի ունեցած ներդրման համար նրան շնորհել է «Դիլաչար» («Լեզու բացող») ազգանունը[3][4][5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կ. Պոլսի ամերիկյան միջնակարգ դպրոցում, Ռոբերտ քոլեջում, եղել է այդ քոլեջի անգլերենի դասատուն, ապա՝ տնօրենը, ստացել ամերիկյան ակադեմիական «արվեստի մագիստրոս» տիտղոս և պրոֆեսորի կոչում (1922)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ճակատում։ Մինչև 1932 թվականը Բեյրութում, Սոֆիայում և այլ վայրերում զբաղվել է հայագիտությամբ, ստանձնել է Բեյրութի առաջին հայկական վարժարանի տնօրինությունը, հիմնել «Ռահվիրա» և «Մշակույթ» թերթերը (Սոֆիա), խմբագրել «Լույս» շաբաթաթերթը (Բեյրութ), հոդվածաշարերով հանդես եկել հայկական մամուլում։ Այդ շրջանում հրատարակվել են նրա «Առաջին Փորձություն» պիեսը (1922), Լ. Շանթի «Հին աստվածներ»-ի անգլերեն թարգմանությունը (1922), «Գրի ծագումը և տարածումը» (1928) և «Հաբեթաբանություն» (1929) աշխատությունները, անգլիացի բանաստեղծներից թարգմանած «Ալբիոնի պարտեզեն» ժողովածուն (1929)։ 1932 թվականից աշխատել է Թուրքիայում, 1942 թվականից եղել է Թուրքիայի լեզվաբանների միության գլխավոր փորձագետը։ Տիրապետել է անգլերեն, թուրքերեն, ֆրանսերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, լեհերեն, բուլղարերեն և այլ լեզուների, ստացել Դիլաչար (լեզվի բանալի) անունը։ 1936-1950 թվականներին Անկարայի համալսարանում դասախոսել է լեզվաբանության պատմություն և ընդհանուր լեզվաբանություն։ Հեղինակ է թուրքական լեզվի տարբեր բնագավառներին վերաբերող մի շարք մենագրությունների։ Ունի հայագիտական աշխատություններ («Համայնապատկեր հայ մշակույթի», 1966, «1500-ամյակի խոհեր», 1951, «Աստվածաշունչը և աշխարհաբարը», 1956 և այլն) և բազմաթիվ հոդվածներ։ 1942-1970 թվականներին եղել է թուրքական հանրագիտարանի տեխնիկական խորհրդատուն, ապա գլխավոր խմբագիրը[6]։

Մարթայանը մահացել է 1979 թվականին Ստամբուլում[7]։

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքերեն
  • Azeri Türkçesi (Ադրբեջանական թուրքերենը), 1950
  • Batı Türkçesi (Արևեմտյան թուրքերենը), 1953
  • Lehçelerin Yazılma Tarzı (Բարբառների գրելու ձևը)
  • Türk Dil ve Lehçelerinin Tasnifi Meselesi (Թուրքերեն լեզվի և բարբառների դասակարգման խնդիրը), 1954
  • Devlet Dili Olarak Türkçe (Թուրքերենը որպես պետական լեզու), 1962
  • Wilhelm Thomsen ve Orhon Yazıtlarının Çözülüşü (Վիլհելմ Թոմսենը և Օրհոնյան արձանագրությունների կործանումը), 1963
  • Türk Diline Genel Bir Bakış (Ընդհանուր ակնարկ թուրքերեն լեզվի մասին), 1964
  • Türkiye'de Dil Özleşmesi (Լեզվի մաքրումը Թուրքիայում), 1965
  • Dil, Diller ve Dilcilik (Լեզու, լեզուներ և լեզվաբանություն), 1968
  • Kutadgu Bilig İncelemesi (Քութադգու Բիլիգ ուսումնասիրությունը), 1972
  • Anadili İlkeleri ve Türkiye Dışındaki Uygulamalar (Մայրենի լեզվի սկզբունքները և կիրառումները Թուրքիայի սահմաններից դուրս), 1978
Ֆրանսերեն
  • Les bases bio-psychologiques de la Theorie Güneş Dil (1936)
Հայերեն
  • 1500ամեակի խոհեր, 1951։
  • Աստուածաշունչը եւ աշխարհաբարը, 1956։
  • Յօդուածներ, 2000։
  • Համայնապատկեր հայ մշակոյթի, Հ. I, 2004:
  • Համայնապատկեր հայ մշակոյթի, Հ. II, 2005:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 315.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Հակոբ Դիլաչար /Հակոբ Մարթայան/». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ փետրվարի 22. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  4. Aidan Russell (2019). Truth, Silence and Violence in Emerging States : Histories of the Unspoken. Milton: Routledge. ISBN 9781351141109. «The modern Turkish alphabet based on Latin was composed by Hakob Martayan (Agop Dilâçar)»
  5. Adam J. Goldwyn; Renée M. Silverman (2016). Mediterranean modernism : intercultural exchange and aesthetic development. New York: Springer. էջ 224. ISBN 9781137586568. «With the establishment of the Turkish republic in 1923 and the language reforms initiated by Mustafa Kemal in 1928, the language went through a radical transformation: it would no longer be written in the Arabic alphabet but in the Latin, and it would be purified of its Arabic and Persian vocabulary. Concurrently, it would no longer be called Ottoman Turkish but simply Turkish. A language committee was established to adapt the Latin script to the phonetic demands of Turkish, resulting in a new alphabet of 29 letters. The script was founded by an Armenian, Hagop Martayan (1895-1979).»
  6. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  7. «Հակոբ Մարթայան (Դիլաչար). հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել». Hayern Aysor (ամհարերեն). 2016 թ․ փետրվարի 4. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Մարթայան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Մարթայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 315